ԱՀ-ում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերը նպաստելու են Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը:
«
Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի սպասարկման աշխատանքներում ներգրավված պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, ասել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանը:
Խոսելով կայանալիք խաղերից՝ Նախագահը նշել է, որ Համահայկական խաղերի ծրագրի շրջանակներում կազմակերպվելու են այցելություններ դեպի Արցախի տեսարժան վայրեր:
«Մեր հայրենակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու Արցախի պատմամշակութային վայրերին: Համահայկական 7-րդ ամառային խաղերը ոգևորությամբ է ընդունվելու հայ ժողովրդի կողմից: Մենք այս խաղերով ի լուր աշխարհին մեկ անգամ ևս հայտարարելու ենք մեր հաստատակամության և անշեղ ուղու մասին: Մեր հավաքական ուժի գործադրմամբ մեկ անգամ ևս իմաստավորելու ենք մեր հայրենիքի պաշտպանների ծառայությունը»,- մասնավորապես ասել է Բ. Սահակյանը: