Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իրանի արտգործնախարարի՝ Երևանում արած հայտարարություններից ամենակարևորը թերևս այն էր, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն Իրանի համար հստակորեն սահմանվեց որպես կարմիր գիծ։
Սա անթաքույց ուղերձ էր Բաքվի բռնապետին և էրդողանական վարչախմբին, որ Հայաստանի Հանրապետության հանդեպ որևէ ոտնձգություն Իրանը կդիտարկի սեփական կենսական շահերի ոտնահարում և կդիմի դրանից բխող անհրաժեշտ գործողությունների։
Նախ՝ ուրախալի է, որ թշնամիների դեմ սեփական անվտանգության ապահովման հարցում Հայաստանն, ըստ էության ունի Իրանի անվերապահ աջակցությունը, իսկ տխրեցնող է, որ բանը հասել է մեր երկրի տարածքային ամբողջականության քննարկմանը։
#բարձրաձայն_մտքեր»։