|
Փոխարժեքներ
08 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Տնտեսագետ և քաղաքական վերլուծաբան Հրանտ Միքայելյանը գրել է.
«Ընտրություններից հետո իշխանությունները ուզում են «օպտիմիզացնել» ողջ մարզային սոցիալական ենթակառուցվածքը, ամենինչը առավել կենտրոնացնելով մարզկենտրոններում ու Երևանում: Միշտ հիշենք նաև ինչպես «օպտիմիզացրեցին» Արցախը:
Բոլորին խնդրում եմ տարածել այս քարտեզը: Քարտեզի վրա արտացոլված է
- 231 դպրոց Հայաստանի Հանրապետությունում, որոնք կառավարության որոշումով փակվում են 2026 թվականին, միավորվելով խոշորացված դպրոցներում, իսկ գյուղերը կորցնում են իրենց միակ դպրոցը
- 219 դպրոց Արցախում, որոնք հայ երեխաներ այլևս չեն կարող այցելել, քանի որ մնացել են թշամուն
- 41 հիվանդանոց Հայաստանի մարզերում, որոնք կառավարության որոշումով փակվում են և նրանց տեղը բացվում է 10 խոշոր բժշկական կենտրոն
- 21 հիվանդանոց և 13 ամբուլատորիա Արցախում
Ընդամենը 525 կրթության ու առողջապահության օբյեկտ Հայաստանում (ՀՀ և Արցախ)»։