|
Փոխարժեքներ
20 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.87 |
| EUR | ⚊ | € 426.69 |
| RUB | ⚊ | ₽ 5.1458 |
| GBP | ⚊ | £ 492.8 |
| GEL | ⚊ | ₾ 137.57 |
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը շնորհավորել է Բագրատ Սրբազանի ծննդյան տարեդարձը՝ գրելով․
«Էսօր մեր սիրելի Բագրատ Սրբազանի ծննդյան օրն է:
Հունիսի 25- ին արդեն կլրանա մի տարին, ինչ բանտարկված է մարմնով, բայց վստահ եմ՝ ոչ երբեք հոգեպես:
Ուղղակի ուզում եմ մաղթել շուտափույթ ու լիարժեք ազատություն, ազատագրում ու վերջապես Սուրբ Պատարագին մասնակցելու կարողություն (գիտեմ, որ ամենից շատ դրա պակասն ունի):
Երազում եմ, որ նրա աչքերի փայլը հետ գա, աղոթում եմ, որ հոգին անկոտրում մնա, հավատքն անսասան, սիրտը՝ բարի ու ներող. այդպիսին եղել է, այդպիսին էլ կմնա, հազարապատկված օրհնությամբ ու սիրով՝ դուրս գալուց հետո առատապես օրհնվելու է նրան սիրող մարդկանցով:
Ուղղակի շնորհավորեք, գրեք մի բարի խոսք ու մի անկեղծ աղոթք արեք նրա համար: Էդքան բան:
Աստված օգնական Սրբազան
Ազատություն` եղբարց մերոց գերելոց!!!»։