Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Անահիտ» մուլտֆիլմի նկարչական մրցույթի հաղթող երեխաները հրավիրվել են «S’harmony» ձայնագրման ստուդիա և ականատես եղել, թե ինչպես են հայտնի դերասանները կյանք տալիս իրենց սիրած հերոսներին՝ Մկրտիչ Արզումանյանը խոսում է Անդոկի ձայնով, Նազենի Հովհաննիսյանը վերածվում է Անահիտի, Խորեն Լևոնյանը՝ Վաչագանի:
«Շարմ Հոլդինգը» տեղեկացնում է, որ ստուդիա այցելած երեխաներից Գեորգը բացահայտել է, որ Զանգին ոչ թե արջ է, այլ շուն` Վաչագան թագավորի հավատարիմ գամփռը, իսկ Ալեքսն ու Արմանը խնդրել են ռեժիսոր Դավիթ Սահակյանցին պատմել, թե ինչպես է սովորական նկարը վերածվում մուլտհերոսի: Երեխաներին այնքան էր դուր եկել հնչյունավորման ընթացքը, որ չեն ցանկացել հեռանալ ստուդիայից: Կազմակերպիչները ևս մեկ անակնկալ են մատուցել հաղթող երեխաներին՝ նրանց հրավիրելով «Անահիտ» մուլտֆիլմի պրեմիերային:
Հիշեցնենք, որ մուլտֆիլմի պրեմիերան տեղի կունենա դեկտեմբեր ամսին: «Անահիտ» մուլտֆիլմի կոմպոզիտորն Արմեն Մարտիրոսյանն է, իսկ հերոսներին հնչյունավորել են Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Նազենի Հովհաննիսյանը, Վարդան Զադոյանը, Խորեն Լևոնյանը: Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաեւ «Ակունք» ազգագրական համույթը: