Միասին կարող ենք
կարևոր
856 դիտում, 58 րոպե առաջ - 2026-05-19 19:35
Հասարակություն Քաղաքական

Ավելի քան 3 տարի տևած դատական գործով արդարացվեցի. բոլոր ճիճուները մի օր անպայման վերանում  են, իսկ ազգային ուժերը հավերժ են. Հոխիկյան

Ավելի քան 3 տարի տևած դատական գործով արդարացվեցի. բոլոր ճիճուները մի օր անպայման վերանում  են, իսկ ազգային ուժերը հավերժ են. Հոխիկյան

Հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը գրում է.

«Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ տեղեկացնել, որ ավարտվեց ավելի քան 3 տարի տևած քրեական դատը, որով ես ԱՐԴԱՐԱՑՎԵՑԻ։

Հիշեցնեմ, 2019-21 թվականների ընթացքում ես բազմիցս փաստերով խոսել էի Արցախը պատերազմով հանձնելու Նիկոլ Փաշինյանի ծրագրերի մասին։ Դրա համար սկսվել էր դատական գործընթաց, որը տևեց մինչև 2023-ի մարտ։ Վճիռը դեռ չէր հրապարակվել, բայց ԲԴԽ -ն ու Փաշինյանին սպասարկող լրատվամիջոցները գիտեին դրա բովանդակությունը' հայտարարելով իշխանության հաղթանակի մասին։

Ես իմ անհամաձայնությունն էի հայտնել վճռի վերաբերյալ' նշելով, թե «դատավորը կատարել է իշխանության պատվերը»:

Անմիջապես հարուցվեց քրեական գործ իմ այս հայտարարության համար և ինձ մեղադրանք առաջադրվեց։ 

Ավելի քան 3 տարվա դատական քաշքշուկից հետո այսօր դատավոր Ռազմիկ Մարիկյանը կայացրեց ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ՎՃԻՌ։ 

Ես ենթադրում եմ, որ մեծ ճնշումներ կլինեն դատավորի նկատմամբ, բայց նաև գիտեմ, որ երկրի բռնապետական այս իրականության մեջ արդարությունն ու հայրենասիրությունը պահանջում են խիզախություն և համարձակություն։ 

Շնորհակալ եմ համարձակ դատավորին։ Միաժամանակ ևս մեկ անգամ կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին։ Երբեք, երբեք ու երբեք մի վախեցեք ճնշումներից, մի ուրացեք ձեր հայրենիքն ու սկզբունքները։ Իշխանությունը ձեզ կարող է վախեցնել, սպառնալ, դատարան տանել կամ գործից հանել, զրկել ունեցվածքից, բայց ձեր բարոյականությունից և արժեքներից զրկել չի կարող, եթե դուք համարձակ ու խիզախ եք։ 

Բոլոր ճիճուները մի օր անպայման վերանում  են, իսկ ազգային ուժերը հավերժ են։ 

Ծառայում եմ հայրենիքիս»։