Միասին կարող ենք
կարևոր
460 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-14 18:52
Հասարակություն

Ոչ միայն «Ջերմուկ Գրուպ»-ի սեփականաիրոջը, այլև բոլոր օլիգարխներին եմ զգուշացնում՝ ձեր հարստությունը մնալու է թուրքերին․ Սաղաթելյան

«Դեռ մեղմ եմ ասել, թող իրենց առևտրով զբաղվեն ու քթները չխոթեն այլ տեղեր՝ բռնանալով մարդկանց ազատ կամարտահայտման վրա»,- արձագանքելով «Ջերմուկ Գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանի հայտարարությանը՝ ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Ոչ միայն «Ջերմուկ Գրուպ»-ի սեփականաիրոջը, այլև բոլոր օլիգարխներին եմ զգուշացնում՝  Ձեր հարստությունը մնալու է թուրքերին, ժանանակին Գրիգոր Զոհրաբն էլ էր Էնվեր Փաշայի հետ նարդի խաղում, տեսանք ինչ եղավ»-ասաց Իշխան Սաղաթելյանը՝ ընդգծելով, որ «Հայաստան» դաշինքը չի թիրախավորում ազգային բրենդը, այլ այդ բրենդը թուրքերին հանձնելու հնարավոր մտավախության մասին է բարձրաձայնում։

Հիշեցնենք, որ Դիլիջանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն իրենց ելույթներում անդրադարձել են «Ջերմուկ Գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանին՝ ակնարկելով, որ  Ջերմուկում իշխանությունների համար ձայներ են հավաքում։

«Ջերմուկում Նիկոլի համար ձայն եք հավաքում, որ ի՞նչ անի, թշնամուն բերի՞ ձեր տուն, արդեն բերել է Ջերմուկի մատույցներ»,-նշել են դաշինքի անդամները։

Ի պատասխան՝ Արսենյանը նշել է, թե ընդդիմադիր շրջանակները քաղաքական դիվիդենտների համար թիրախավորել են ազգային բրենդները։