|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Երևանի կրկեսի տնօրեն կա՝ Սոս Պետրոսյան: Նա մի այսպիսի՝ արդեն թևավոր արտահայտություն ունի՝ «բա սրան առաջին պլան կբերե՞ն»։ Այս մասին Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանի թեկնածությունը քննարկելիս ԱԺ-ում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Դիմելով Դանիելյանին՝ Մանուկյանը ասաց, որ փաստաբանների և ամբաստանյալների շրջանում հայտնի է, երբ որ Վերաքննիչ դատարանում գործը մակագրվել է իրեն, ապա շատ հաճախ փաստաբանները և բողոք ներկայացնողներն ուղղակի չեն էլ հետաքրքրվել, թե Վերաքննիչ դատարանում դատավոր Արմեն Դանիելյանն ինչ որոշում է կայացնելու:
«Ըստ ձեզ, ի՞նչն է պատճառն, որ ի սկզբանե դատավոր Արմեն Դանիելյանին մակագրված քրեական գործերի հետ կապված փաստաբաններն ի սկզբանե կանխորոշված են համարել, թե ինչ որոշում է կայացվելու»,- ասաց Գեղամ Մանուկյանը: