|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն, այս մասին Հանրային ռադիոյի «Առանց տողատակի» հաղորդման ժամանակ ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Նա նշել է, որ թեմային անդրադարձել է անընդհատ, առանց որևէ դիմումի` սեփական նախաձեռնությամբ, և շարունակելու է բարձրաձայնել այն՝ օգտագործելով ինչպես հրապարակային, այնպես էլ ոչ հրապարակային գործիքները:
Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը՝ պաշտպանը նշել է, որ միշտ կարևոր է հստակեցնել համանման այցերի նպատակը։
«Եթե քաղաքացիների կարծիքով` նման այցերի նպատակը պետք է լինի իմ կողմից մշտադիտարկում իրականացնելը, ապա պետք է արձանագրել, որ դա անհնար է այլ պետության տարածքում»,-նշել է նա։