Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Եվրամիության երկրների ու կառավարությունների ղեկավարները համաձայնության են հասել 2021-27 թթ բյուջեի և կորոնավիրուսային համավարակից հետո տնտեսության վերականգնման պլանի շուրջ. այս մասին իր թվիթերյան պաշտոնական էջում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ Բրյուսելում գագաթնաժողովի ավարտից հետո, որը ձգձգվել է 4 օր՝ նախատեսված 2 օրվա փոխարեն։
Նա, մասնավորապես, նշել է. «Գործարքը կայացավ»։
Բացի այդ՝ համաձայնագիրը մեկնաբանել է նաև Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը, նշելով՝ «Պատմական օր Եվրոպայի համար»։
Միևնույն ժամանակ Բելգիայի վարչապետ Սոֆի Վիլմեսը հաստատել է, որ գագաթնաժողովի մասնակիցները համաձայնեցրել են 1․074 տրիլիոն եվրոյի չափով 7-ամյա բյուջետային պլանի փոխզիջումային տարբերակ և 750 մլրդ եվրոյի արտաբյուջետաին ֆինանսավորման ծավալ։
Ակնկալվում է, որ այդ միջոցները կտրամադրվեն Եվրահանձնաժողովի կողմից մինչև 2026 թվականը՝ վարկերի տեսքով։
Գումարը պլանավորվում է մարել մինչև 2058 թվականի դեկտեմբերի 31-ը։