Միասին կարող ենք
կարևոր
2044 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-29 13:56
Քաղաքական

Ահազանգ․ որոշվել է 300 հազար ադրբեջանցի վերաբնակեցնել․ ինչո՞ւ է Մուստաֆաևը այցելել ՀՀ

Ահազանգ․ որոշվել է 300 հազար ադրբեջանցի վերաբնակեցնել․ ինչո՞ւ է Մուստաֆաևը այցելել ՀՀ

Ռուսաստանաբնակ հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը գրում է. 

«Ինչպես և խոստացել էի՝ հավաստի տեղեկատվություն ռուսական աղբյուրներից։

Աղբյուրները հայտնում են, որ այցը կապված է Բաքվի առջև Փաշինյանի ստանձնած այն պարտավորությունների հետ, որոնք վերաբերում են ադրբեջանցիների վերադարձին Հայկական ԽՍՀ ժամանակաշրջանի իրենց կոմպակտ բնակության վայրեր։

Որոշում է կայացվել ավելի քան 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցնել հետևյալ քաղաքներում և գյուղերում. Կոտայքի մարզի Արզական, Գերանիս և Մարմարիկ բնակավայրերում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Սոթք, Ախպրաձոր, Ծաղկունք, Լճափ, Ձորագյուղ (Սևանա լճի մոտ, ներկայումս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի սահմանին) համայնքներում, Արմավիրի մարզի Ծաղկալանջ, Գրիբոյեդով, Հայկաշեն գյուղերում, ինչպես նաև Արագածոտնի մարզի Բազմաղբյուր և Սարալանջ բնակավայրերում։

«Մեծ վերաբնակեցում» ծրագրի իրականացումը կսկսվի անմիջապես ընտրություններից հետո։ Այդ ժամանակ էլ կստորագրվի Սյունիքի մարզին վերաբերող «Ընդհանուր տուն» նախագծի պայմանագիրը»։