|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի տարեդարձի առթիվ հերոսի ընտանեկան էջը հրապարակել է նրա բանաստեղծություններից մեկը, որը ներկայացնում ենք ստորև.
«Ապրիլի 21-ին ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը կդառնար 61 տարեկան, բայց նա հավերժ մնաց 26․․․
Նրա պայքարն անժամանցելի է․ շարունակողներ եղան, կան և կլինեն բոլոր ժամանակներում, քանի այն ավարտին չի հասցվել․․․
Լուսանկարը՝ CBS-ի․ Գետաշեն, 1991 թ․ գարուն։
Իմ ճամբով մռայլ գիշերն է քայլում,
Սեւ հետք թողնելով արեւ ճամբէքիս,
Իմ ճամբին, իմ սէր, վարդի տեղ բուրող`
Անհոտ փուշն է լոկ քարոտ սարերից:
Ու գիշերներն են մռայլ իմ ճամբին,
Հեղեղատները վարար գետերի,
Ու արեւների շողը պարփակող
Մթին ամպերն են իմ ճամբաներին...
Ու կանաչ դաշտում, իմ ճամբաներին
Դեղնած խոտերն են խոնարհ ու մռայլ,
Ու նորաբողբոջ ուռենու նման
Փակուած դռներն են իմ ճամբաներին:
Ու անդունդի պէս մռայլ, ահարկու,
Անյոգ դէմքերն են իմ ճամբաներին,
Ու ճամբաների արմատների պէս
Լացող աչքերն են իմ ճամբաներին:
Թաթուլ Կրպեյան /06.10.1982 թ./»։