կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-21 11:30
Հասարակություն

Այսօր Թաթուլ Կրպեյանը կդառնար 50 տարեկան

Այսօր Թաթուլ Կրպեյանը կդառնար  50 տարեկան

Այսօր ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը կդառնար  50 տարեկան:

 

Թաթուլը ծնվել է 1965թ. ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում (այժմ՝ Թաթուլ գյուղում): Տարրական և միջնակարգ կրթությունն ստացել է Թալինի Տեխնիկական դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ:

 

 Խորհրդային Միության բանակում ծառայելուց հետո ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Համալսարանի չորրորդ կուրսում Թաթուլը միացել է Հայկական ազատագրական շարժմանը: Այդ տարիներին նա պատմություն էր դասավանդում Գետաշենի երկու դպրոցներում:

 

1990թ. սեպտեմբերին Թաթուլը մեկնել է  Լեռնային Ղարաբաղ, որտեղ վիճակն օրեցօր վատանում էր: 1990թ. սեպտեմբերից մինչև 1991թ. մայիս ամիսը նա իր իսկ հիմնած զինված խմբով ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը` ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի:

 

 

1991թ. ապրիլի 30-ին Չորրորդ բանակը, իսկ քիչ ավելի ուշ` ադրբեջանական ՕՄՕՆ-ը հարձակվեցին Շահումյանին մոտ գտնվող Գետաշենի վրա՝ թալանելով գյուղի տները, սպանելով բնակիչներին: Գյուղի պաշտպանական մարտերում էլ  զոհվեց նաև Թաթուլ Կրպեյանը:

 

1996 թվականի ապրիլի 20-ին Թաթուլ Կրպեյանն արժանացել է Ազգային հերոսի կոչման:

 

* * *

«Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնել...Գետաշենը կհայաթափվի միայն իմ դիակի վրայով»: