Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 20 տարեկան:
Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանը ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 16-ին Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 147 հիմնական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում: 2014 թվականին ընդունվել է Մայր Թերեզայի անվան բժշկական ինստիտուտ և զորակոչվել բանակ: Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել է կրտսեր սերժանտի կոչում։
Զոհվել է 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս: Նա մինչև վերջին փամփուշտը միայնակ կռվել է թշնամու մեծաթիվ ուժերի դեմ` միևնույն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ և վերջինիս կարևոր տեղեկություններ հաղորդելով դիրքում կատարվող դեպքերի մասին։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն, Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս եկել և հայտնել, որ իր մոտ վերջին նռնակն է մնացել: Հենց այդ նռնակով էլ Աբաջյանն իր հետ պայթեցրել է հակառակորդի մի քանի զինվորի:
Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին, Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով, հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով:
Աբաջյանի աճյունն ամփոփված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: