կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-21 11:42
Հասարակություն

Այսօր Թաթուլ Կրպեյանը կդառնար 49 տարեկան

Այսօր Թաթուլ Կրպեյանը կդառնար 49 տարեկան

Այսօր` ապրիլի 21-ին, ՀՀ ազգային հերոս, Արցախյան պատերազմի մասնակից Թաթուլ Կրպեյանը կդառնար 49 տարեկան: Արցախյան ազատամարտի տարիներին Թաթուլ Կրպեյանը եղել է Գարդմանքի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը:

 

Թեժ էին մարտերը, սակայն քաջ հայորդին վայրկյան անգամ չէր մտածում հող զիջելու մասին։ Թաթուլն ասում էր. «Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնել։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կմեռնեմ, այդ բանը չեմ անի...»:

 

Վերջին անգամ, երբ գալիս է Երևան, գնալիս ասում է հետևյալը. «Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն...» Թաթուլ Կարպեյանը զոհվել է քաջի մահով 1991թ. ապրիլի 30-ին՝ «Օղակ» գործողության ժամանակ Գետաշենում։ Թաթուլը թաղված է հայրենի Թալինի շրջանի Արեգ գյուղում, որը հերոսի պատվին վերանվանվել է Թաթուլ։