|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Պատմաբան, ԵՊհ դոցենտ Միքայել Մալխասյանն արձագանքել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարի ավերման փաստին՝ գրելով.
«Հայ ազգի և Հայաստանի դեմ ուղղված այս գործողությանը ճիշտ զուգահեռ ՀՀ իշխանավորները վերստին սկսել են խոսել Հայ Եկեղեցու «բարենորոգման» անհրաժեշտության մասին։ Հետո թո'ղ փորձեն նորից պատճառաբանել, թե Հայ Եկեղեցու դեմ ինստիտուցիոնալ պայքար չի տարվում, և թե այդ պայքարը չի կառավարվում ադրբեջանական աշխարհիկ և հոգևոր իշխանությունների կողմից։ Չմոռանանք նաև մի կարևոր փաստ. չէ՞ որ հիմնօրհնեքից մինչև օծում Ստեփանակերտի մայր եկեղեցին կառուցվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից։
Հայկական հետքը ոչնչացնողները որևէ պարագայում իրավունք չունեն հայերի մեջ օրակարգ բերելու հայ մարդու (տվյալ դեպքում Կաթողիկոսի) և հայկական կառույցի (տվյալ դեպքում Եկեղեցու) գործունեության գնահատականի հարցը։ Ասելիքս այն է, որ այս բոլոր գործընթացները փոխկապակցված են, հետևաբար բավական է միամիտ ձևանալ և քննարկել Հայ Եկեղեցու այս կամ այն քայլի` պատմականորեն ճիշտ կամ սխալ լինելը մի իրավիճակում, երբ մերօրյա իրականության պայմաններում Հայկական Պետության ներքին օրակարգը, ցավոք, ձևավորվում է ադրբեջանական վերջնագրերով...»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանն ավերել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը։