|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Լրագրող Դավիթ Գալստյանը գրել է.
««Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում
Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես ա անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն ա, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր սահմանը:
Նշված են նաև այն դիրքերը, որոնցից գործընթացի արդյունքում հետ են քաշվել ՀՀ զինված ուժերը:
Ադրբեջանը ստացել ա ոչ միայն անմիջականորեն ՀՀ ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքը (ինչը նշել եմ) այլ նաև «չեզոք գոտին» (միջդիրքային տարածությունը):
N.B. Կարող եք նկատել, որ Ոսկեպարի եկեղեցուց հյուսիս կարմիր գիծն ընդհատվում ա: Էս 400-450 մետրանոց հատվածում, վերջի տվյալներով, ցանկապատ տեղադրված չի:
Սա նախկին Ներքին Ոսկեպար գյուղով անցնող հատվածն ա: Ձախ կողմում երևում ա դեպի Վրաստան տանող ճանապարհի երկայնքով տեղակայված հայկական կիսակառույց տների շարքը:
Ավելի վաղ գրել էի Կիրանցի հատվածում նոր սահմանի մասին»։