Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն երկու օր է՝ չի հաջողվում դուրս բերել Բաղանիս-Ոսկեպար ճանապարհին ադրբեջանական գնդակոծությունից վնասված ռուսական բեռնատարը: Yerkir.am-ի տեղեկություններով՝ նախօրեին Նոյեմբերյանից «ԿՌԱԶ» են բերել, որի միջոցով փորձել են տեղափոխել բեռնատարը, սակայն հակառակորդը կրակահերթ է բացել ոչ միայն դրա, այլև «ԿՌԱԶ»-ի ուղղությամբ, ինչի արդյունքում վնասվել է «ԿՌԱԶ»-ի անվադողը: Երեկ գիշեր մեծ դժվարությամբ հաջողվել է դուրս բերել «ԿՌԱԶ»-ը:
Նշենք, որ այս պահի դրությամբ հիշյալ ճանապարհահատվածը բաց է: Ուշագրավ է, որ այս ընթացքում ճանապարհով ընթացող մեքենաների ուղղությամբ հակառակորդը կրակոցներ չի արձակում, սակայն, երբ փորձում են մոտենալ գնդակոծված բեռնատարին, ակտիվանում է:
Yerkir.am-ի տեղեկություններով ՝ ռուսական բեռնատարի վարորդը, ով ՌԴ քաղաքացի է ,այս հարցով դիմել է ՌԴ դեսպանատուն:
Հիշեցնենք, որ հիշյալ դեպքի կապակցությամբ ավտոմեքենայի վարորդը՝ Ա.Ելդզարովը, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում էր տվել: Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (սպանության փորձ, հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով գույքը դիտավորությամբ վնասելը): Ա.Ելդզարովը ճանաչվել է տուժող: Նա կրակոցների հետևանքով մարմնական վնասվածքներ չի ստացել: