|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր՝ ժամը 13։00-ից 14։00-ի հատվածում, ադրբեջանական կողմից կրակահերթեր են արձակվել Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքին հարակից՝ Բաղանիս-Ոսկեպար միջպետական ճանապարհի ուղղությամբ: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը:
«Գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել: Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է, ճանապարհը բաց է, տուժածներ, վնասներ չկան», - ասաց նա՝ հավելելով, որ բնակիչները շարունակում են կատարել գյուղատնտեսական աշխատանքները: