|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանը և ԱՄՆ-ն կարող են բազմաթիվ փոխշահավետ նախագծեր ունենալ հարաբերությունների վերականգնումից հետո, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այստեղ բոլորովին պարտադիր չէ սպասել Ուկրաինայի կարգավորմանը՝ և՛ Վաշինգտոնի, և՛ Մոսկվայի շահերից ելնելով, փոխշահավետ նախագծեր կարելի է իրականացնել, որոնք կարող էին շատ լինել», - լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության վերականգնումը կապում է Ուկրաինայի կարգավորման հետ, մինչդեռ Մոսկվան դա պարտադիր չի համարում։