|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը Եվրահանձնաժողովի ղեկավար ԺանԿլոդ Յունկերը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարՊան Գի Մունը ելույթ են ունեցել Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի բացմանը:
Ինչպես հաղորդում է ԵՏՀ մամլո ծառայությունը, ողջույնի խոսքում Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն ներկա պահին փոխշահավետ տնտեսական հարաբերություններ կառուցելու շուրջ 30 առաջարկ է ստացել շահագրգիռ երկրներից: Տիգրան Սարգսյանը հաստատել է նաև Բան Կի Մունի խոսքն այն մասին, որ «այժմ կամուրջներ կառուցելու ժամանակն է, և ոչ թե պատեր»:
Խորհրդի նախագահը տեղեկացրել է նաև, որ ԵՏՀ-ն Աստանայի գագաթնաժողովում ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների կողմից մանդատ է ստացել Չինաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններ կազմավորելու համար: