Միասին կարող ենք
կարևոր
1540 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-13 17:13
Քաղաքական

ՔՊ-ի մնալու դեպքում մեր ժողովուրդը խաղաղությանը «կակա» է ասելու․ Տարոն Ղազարյան

ՔՊ-ի մնալու դեպքում մեր ժողովուրդը խաղաղությանը «կակա» է ասելու․ Տարոն Ղազարյան

ՀՅԴ ՆԱՈւՄ անդամ Տարոն Ղազարյանը գրում է․

«2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանն արդեն երրորդ խորհրդարանական ընտրությունների շեմին է։

18-ի ընտրություններին ՔՊ-ն մասնակցեց «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն» կարգախոսով, կարճ ժամանակում խոստացված երջանկությունը վերածվեց համազգային ողբերգության։

2021 թվականին նույն ուժը կրկին իշխանություն ստանալու համար հանդես եկավ «Ապագա կա՛, կա՛ ապագա» կարգախոսով՝ հավելելով, թե կա ապագա Հայաստանում, և թե Արցախում։ Վերջը ի՞նչ եղավ՝ գիտենք բոլորս։

Էս ամենից հետո, խոստումներին հակառակ, հասարուկության սոցիալական բեռի՝ տարբեր ծառայությունների, հարկերի, տույժ-տուգանքների բազմապատիկ աճի մասին խոսելն ավելորդ է։

Երրորդ ընտրությանը ՔՊ-ն մոտենում է նոր կարգախոսով՝ «Խաղաղություն»։

Բայց հարուստ փորձը հուշում է՝ երբ նրանք ինչ-որ բան են խոստանում, իրականում պետք է սպասել դրա հակառակը, այսինքն՝ ՔՊ-ի մնալու դեպքում մեր ժողովուրդը խաղաղությանը «կակա» է ասելու»։