|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սա համակարգային ատելության արդյունք է։ ՀՀ Արտաքին գործերի նախարարություն հայտարարություն է տարածել Մարաղայի կոտորածի 34-րդ տարելիցի կապակցությամբ։
«1992 թվականի ապրիլի 10-ին հայկական Մարաղա գյուղը ենթարկվել է նախապես պլանավորված և դաժան կոտորածի։
Սա տեղի է ունենում, երբ համակարգային ատելությունն ու մշտական անպատժելիությունը մնում են անպատասխան։
Ավելի քան 50 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 կին, սպանվել է, իսկ 5000 բնակիչ բռնի տեղահանվել է ադրբեջանական ուժերի կողմից։ Հարձակման ժամանակ պատանդ են վերցվել 29 կին և 9 երեխա, 19-ի ճակատագիրը մինչ այսօր անհայտ է։ Զոհերի և անհետ կորածների հիշատակը հարգելը պահանջում է ավելին, քան պարզապես հարգանքի տուրք. այն պահանջում է իրական հանձնառություն՝ կանխելու նման հանցագործությունների կրկնությունը»,-ասված է ԱԳՆ–ի X-ի էջում։
Սակայն նախարարությունը չի մոռացել կրկին նշել, որ Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ կայուն խաղաղության սկզբունքներին՝ զերծ թշնամանքի հռետորաբանությունից։