Միասին կարող ենք
կարևոր
382 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-09 18:51
Քաղաքական

Գագիկ Ծառուկյանը կգլխավորի ԲՀԿ-ի ցուցակը

Գագիկ Ծառուկյանը կգլխավորի ԲՀԿ-ի ցուցակը

«ԲՀԿ-ի նախընտրական ցուցակի առաջին համարը Գագիկ Ծառուկյանն է»,- ԲՀԿ համագումարից և «Առաջարկ Հայաստան» ծրագրի շնորհանդեսից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը։

«Այս պահին արդեն տեսանելի են առնվազն երեք խոշոր կոնսոլիդացիաներ քաղաքական դաշտում։ 2021 թվականի ընտրությունների սցենարը չի կրկնվի։ Նախ՝ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը զգալիորեն կորցրել են իրենց վարկանիշը, և երկրորդը՝ ընդդիմադիր ուժերը, հատկապես խոշոր կոնսոլիդացիաները, այս անգամ շատ ավելի պատրաստված են մասնակցում ընտրություններին։

Ինչ վերաբերվում է մեր համագործակցությանը, ապա բացառում ենք ՔՊ-ի և իր արբանյակների հետ համագործակցությունը»։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն առաջիկա ընտրություններին մասնակցելու է ԲՀԿ-ի հետ։