կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-14 12:16
Քաղաքական

«Ելք»-ի ցուցակը կգլխավորի Էդմոն Մարուքյանը

«Ելք»-ի ցուցակը կգլխավորի Էդմոն Մարուքյանը

Հրապարակվեց, թե ովքեր են «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի առաջին եռյակում: Դաշինքի մեջ մտնող երեք կուսակցությունները ընտրեցին ոչ թե իրենց կուսակցության թեկնածուին, այլ գործընկեր կուսակցության ներկայացրած թեկնածուին, որից հետո տեղի ունեցավ հաշվարկ: Երեք` «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների առաջնորդները նշեցին, որ իրենց համար էական չէ, թե ով կգլխավորի ցուցակը, ով կլինի երկրորդ և երրորդ տեղերում:

Դաշինք կազմած երեք կուսակցությունների` 13 հոգուց կազմված խորհրդի անդամների քվեարկությամբ` «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, երկրորդ հորիզոնականում ընտրվեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, իսկ ՔՊ նախագահ Նիկոլ Փաշինյանը եզրափակեց եռյակը:

Մարուքյանը շնորհակալություն հայտնեց առաջին հորիզոնականն իրեն վստահելու համար: