Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 15-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում, Գյումրիի, Վանաձորի, Կապանի, գրասենյակներում տեղի ունեցած փակ գաղտնի վարկանիշային քվեարկության արդյունքում ձեւավորվել է կուսակցության՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակը:
Կուսակցության համաժողովի 208 պատվիրակներ 1-ից 10 միավորներով փակ գաղտնի քվեարկության քվեաթերթիկի վրա գնահատել են առաջադրված 31 թեկնածուներին:
Քվեարկության արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի առաջին տասնյակը հետեւյալ տեսքն է ստացել`
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը կներկայացվի «Ելք» դաշինքի գործընկերներին: «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը կձեւավորվի «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների համաձայնության՝ կոնսենսուսի միջոցով:
Նկատենք, որ սա աննախադեպ երեւույթ է Երրորդ հանրապետության պատմության մեջ, երբ կուսակցության համամասնական ցուցակը ձեւավորվում է կուսակցականների փակ-գաղտնի քվեարկության արդյունքում:
Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով թեմային, գրել է. «Պատիվ ունեմ լինել ՔՊԿ ցուցակի առաջին համարը: Նաեւ հպարտ եմ, որ հավատարիմ ենք կուսակցության հիմնադրման օրվանից հռչակած սկզբունքներին, ըստ որի մեր կուսակցության համամասնական ցուցակը պետք է ձեւավորվի ոչ թե կուսակցական ղեկավարության նեղ շրջանակում, այլ պատվիրակների կողմից:
31 թեկնածուներից յուրաքանչյուրը կարող էր լինել առաջինը, երկրորդը, երրորդը: Որոշումը կայացրին 208 պատվիրակները»:
ՔՊԿ