Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Խաղաղ ակցիայի վայրից ոստիկանները առևանգել են իրազեկման գործողությունը ուղիղ եթերում նկարահանող լրագրող, Ազատագրական շարժման նախաձեռնողներից Նաիրի Հոխիկյանին, բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն, նրանից ապօրինի վերցրել անձնական իրերը ու չեն վերադարձրել անգամ 3 ժամ անց ազատ արձակելուց հետո՝ հայտնում է Yerkir.am-ը։
Ակցիայի խաղաղ մասնակցին հարվածներ են հասցրել, ու նրա հասցեին հայհոյանքներ ու սպառնալիքներ են հնչեցրել ոչ միայն ոստիկանական մեքենայում, այլև հենց Ոստիկանության Կենտրոնի բաժնում, ինչն օրենքի ու մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է։
Ավելին, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մամիկոնյանը և պետի տեղակալ Թադևոսյանն են պետի սենյակում հայհոյել ու սպառնացել ակտիվիստին։ Նաիրի Հոխիկյանը, բնականաբար, չի լռել և վերահաստատել է, որ նրանք ծառայում են թուրքին։
Դրանից հետո առևանգել են լրագրողի անձնական օգտագործման հեռախոսը, դրամապանակը՝ գումարով և պլաստիկ քարտերով, և մեքենայի բանալիները։
Բաց թողնելուց հետո էլ այդ իրերը չեն վերադարձրել՝ պատճառաբանելով, որ վերադասից թույլտվություն չունեն։
«Իբր ինձ կասկածում են ծանր վիրավորանք հասցնելու համար, բայց որևէ մեկին ուղղված վիրավորանք ոչ միայն չի եղել, այլ իրենք էլ չեն կարողանում հաստատել»,-ասաց նա։
Հոխիկյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, որ Ոստիկանության Կենտրոնի բաժնի քրեական հետախուզության պետը և պետի տեղակալը իր նկատմամբ հանցագործություն են կատարել։ Նաև դատախազություն են դիմելու, որ այս ապօրինություններն իրականացնողները պատժվեն։
Կառավարության շենքի մոտ ակցիայի մասնակիցները ախտահանման աշխատանքներ են կատարել, որտեղից Ոստիկանությունը ապօրինի բերման է ենթարկել ակցիայի ևս 7 մասնակցի։
Աննա Բալյան