|
Փոխարժեքներ
05 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանի լրատվամիջոցները հաղորդում են, որ օդային հարվածի հետևանքով ծանր վիրավորվել է Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ և Իրանի նախկին արտգործնախարար Քամալ Խարազին։
Նշվում է, որ թիրախավորվել է նրա բնակարանը, ինչի հետևանքով Խարազիի կինը զոհվել է։
81-ամյա Խարազին 1997-ից մինչև 2005 թվականը եղել է Իրանի արտաքին գործերի նախարար։ Այնուհետև նա եղել է Իրանի սպանված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի արտաքին հարցերով խորհրդականը։