Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի հարձակումից հետո բնակարաններից դուրս գալու հրաման ստացանք, ով ինչ կարողացավ իր հետ վերցրեց ու տեղափոխվեց Ստեփանակերտ, որտեղից էլ պետք է տեղի ունենար տարհանումը․ այս մասին պատմեց Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղի դպրոցի տնօրեն Սամվել Ավանեսյանը։
«Երբ գյուղից տեղափոխվում էինք Ստեփանակերտ, արդեն ճանապարհների մեծ մասում ադրբեջանական վերահսկողությունն էր։ Մենք 15-18 հոգով զինվորական մեքենայով էինք, մեզ կանգնեցրին, մտան, ստուգեցին, նոր թույլ տվեցին անցնել»,- ասում է Ավանեսսյանն ու նշում՝ զենք էին փնտրում։
Նրա խոսքով՝ Ստեփանակերտում 2 օր են մնացել ու ավտոբուսով դուրս եկել։ Ադրբեջանական անցակետում երեք հոգի բարձրացել են ավտոբուս, հատ հատ ստուգել բոլորին, հաշվառել ու նոր միայն թողել են դուրս գալ։
«Այդքան ուշադիր, որ նայում էին, կամ զենք էին փնտրում, կամ մարդ»,- ասաց Ավանեսյանն ու վստահեցրեց՝ ադրբեջանցիները ցուցակ ունեն ու չի՛ բացառվում՝ ցուցակում գտնվող անձանց էին փնտրում։
Նոր Շեն գյուղի դպրոցի տնօրենն անգամ հարազատ գյուղը լքելուց ու Հայաստան տեղափոխվելուց հետո կապ է հաստատել բոլոր աշակերտների հետ։ Տեղյակ է՝ ով որտեղ է տեղափոխվել, ինչով են զբաղվում։ Նրա խոսքով՝ մի քանիսն արդեն դպրոց են հաճախում, որոշների ծնողներն անգամ դեռ տուն չեն գտել, ուր մնաց երեխաներին դպրոց ճանապարհեն, կամ գրենական պիտույքների հարց լուծեն։
«Ուսուցիչներից մի երկուսն արդեն աշխատանք են գտել, ինձ էլ հաշվառել են ու ասել, որ աշխատանք կգտնեն»,- ասաց Ավանեսյանը։
Կան հայեր, որ հանգիստ են ու հավատում են խաղաղությանը, բայց ես այսքան տարի պատմություն ուսումնասիրելով մի բանում եմ համոզվել՝ թուքրը երբեք խաղաղասեր չի լինի, թուրքը խաղաղություն չի սիրում։
«Մենք ապրում ենք հույսով, որ հետ ենք բերելու Արցախը»,- այս խոսքով էլ ավարտեց միտքը Սամվել Ավանեսյանը։
Անի Նահապետյան
Տես նաև՝ Նորշենցիներին պիտի զենք բաժանվի՝ ինքնապաշտպանվելու համար․ դպրոցի տնօրեն
Տես նաև՝ Թշնամու ձայների ու «ապագա կա՛»-ի արտացոլանքն Արցախի Նոր շենում