կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-09 21:07
Քաղաքական

Մենք վերադառնում ենք՝ քաղաքը նորից շինհրապարակ դարձնելու, աշխատատեղեր ստեղծելու համար. Ռ. Քոչարյան

Դուք համարո՞ւմ եք, որ Հայաստանը անվտանգ երկիր է, սահմանները պաշտպանվա՞ծ են, ձեր կյանքը լավացե՞լ է, եկամուտներն աճե՞լ են, ունե՞ք լավ աշխատանք, երկրում կա՞ համերաշխություն, հանգստւթյուն, սեր իրար նկատմամբ: Մենք, ցավոք, բոլոր հարցերի վերաբերյալ ունենք միայն «ոչ»: Ո՞վ է այս ամենի մեղավորը: Ի՞նչ պետք է անենք մենք՝ կառուցելու անվտանգ երկիր: Մենք պետք է հեռացնենք այս իշխանությանը եւ այդ մարդուն,-Նոր Նորքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի,  հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նա նշեց, որ ինքը 24 տարի է ապրում է Երեւանում: Նրա խոսքով՝ իրենք աշխատանքով փոխել են քաղաքի տեսակը, փորձել են անել ամեն ինչ՝ ավելի ժամանակակից, ավելի աշխույժ ու շնչող քաղաք ունենալու համար:

«96-97 թվականներին Երեւանում եղել է 3 լուսավորված փողոց, իսկ բենզինը վաճառում էին «կանեստրով»՝ ցիստեռնների մոտից: Սա է եղել իրականությունը: Հիմա մենք վերադառնում ենք՝ քաղաքը նորից շինհրապարակ դարձնելու, աշխատատեղեր ստեղծելու, ձեր կյանքի որակը բարելավելու համար: Սա է մեր նպատակը, եւ մեր նպատակը իրականացնելու համար կա 1 խոչընդոտ, որին պետք է վռնդենք այստեղից»,-նշեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը:

Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ գիտի, որ տարբեր եղանակներով ճնշում են, փորձում խանգարել «Հայաստան» դաշինքին՝ իր գործունեության մեջ եւ դաշինքի համակիրներին:

«Վստահ եմ, որ չեն կարող: Բայց նաեւ գիտեմ, որ բազմաթիվ մարդկանց՝ բյուջետային աշխատողներին ազատել են աշխատանքից: Կառվարության ձեւավորման հաջորդ օրը բոլորը վերականգնվելու են իրենց աշխատանքում, եւ կոմպենսացվելու են բոլոր այն կորուստները, որոնք այդ մարդիկ ունեցել են քաղաքական հայացքների պատճառով»,-նշեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում