|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը մարտի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և Լիազոր դեսպան Էրիկ դը Մույնքին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Բելգիա միջպետական հարաբերությունների, խորհրդարանական փոխգործակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Այս համատեքստում կարևորվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի առաջիկա այցը Հայաստան, ինչը նոր խթան կհանդիսանա երկկողմ խորհրդարանական փոխգործակցության զարգացման ուղղությամբ։
Արմեն Ռուստամյանը, որպես Հայաստան-Բելգիա խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Հայաստանին ու հայությանը վերաբերող հարցերում Բելգիայի սկզբունքային դիրքորոշումների համար։