|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմին:
Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-սիրիական բարեկամական հարաբերությունները և հույս հայտնել, որ Սիրիայում ի վերջո կհաստատվի խաղաղություն և կայունություն:
Երկու երկրների հարաբերություններում կարևորվել է սիրիահայ համայնքի դերը, որը Սիրիայի հասարակության անքակտելի մասն է և տասնամյակներ շարունակ մեծ ներդրում է ունեցել երկրի զարգացման գործում: Սիրիայի դեսպանը վստահեցրել է, որ իր երկրում մեծ հարգանք վայելող հայկական համայնքը մշտապես եղել և շարունակում է մնալ Սիրիայի իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ: