|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Վրաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ երկրից արտաքսվել է օտարերկրյա 105 քաղաքացի:
Նախարարության պարզաբանմամբ՝ նշված անձանց, ըստ գործող օրենսդրության, որոշակի ժամկետով արգելվել է մուտք գործել Վրաստան:
ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ համալիր միջոցառումները վերաբերել են տարբեր երկրների քաղաքացիների: Նրանց թվում են՝ Թուրքիայի, Հնդկաստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Հորդանանի, Մարոկկոյի, Բանգլադեշի, Մյանմայի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Պակիստանի, Բելառուսի, Եգիպտոսի, Լիբանանի, Նեպալի, Սուդանի և այլ պետությունների քաղաքացիներ:
Նախարարության հաղորդմամբ՝ երկրից արտաքսման հիմք է հանդիսացել Վրաստանում առանց օրինական հիմքերի գտնվելը:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։