|
Փոխարժեքներ
22 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.46 |
| EUR | ⚊ | € 416.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3092 |
| GBP | ⚊ | £ 485.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.36 |
Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ վերջին օրերին Վրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացի։ Արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել Վրաստան։
«Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ համակարգված աշխատանքով, վերջին օրերին Վրաստանից արտաքսել են 83 օտարերկրյա քաղաքացու։
Արտաքսվել են Ադրբեջանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Եթովպիայի, Եգիպտոսի, Իրաքի, Հնդկաստանի, Բուրունդիի, Պակիստանի, Քենիայի, Բուլղարիայի, Բանգլադեշի, Հորդանանի, Նիգերիայի, Հայաստանի, Ուզբեկստանի, Չինաստանի և այլ պետությունների քաղաքացիներ»,-հայտնել են նախարարությունից։