Միասին կարող ենք
կարևոր
685 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-20 18:30
Աշխարհ

ԵՄ-ը հայտնել է միգրացիոն ճգնաժամի կրկնման սպառնալիքի մասին՝ Իրանում պատերազմի պատճառով

ԵՄ-ը հայտնել է միգրացիոն ճգնաժամի կրկնման սպառնալիքի մասին՝ Իրանում պատերազմի պատճառով

ԵՄ Մերձավոր Արեւելքի վերաբերյալ գագաթաժողովի մասնակիցները առանձնապես մտահոգված են նրանով, որ Մերձավոր Արեւելքի հակամարտությունը սկարող է հանգեցնել 2015թ․ միգրացիոն ճգնաժամի կրկնությանը, երբ ԵՄ-ը բառացիորեն բախվեց անօրինական միգրանտների ալիքին, եւ մեկ տարվա ընթացքում Եվրոպա մտավ ավելի քան մեկ միլիոն մարդ։

Այս անգամ ԵՄ առաջնորդները խոստացան չընդունել փախստականներին, այլ ձեռնարկել բոլոր միջոցները՝ Եվրոպա նրանց մուտքը կանխելու համար։

Փաստաթղթում ընդգծվել է, որ չնայած ներկա հակամարտությունը «դեռ չի վերածվել միգրացիոն հոսքերի դեպի Եվրամիություն, ԵՄ-ը պետք է պահպանի զգոնության բարձր մակարդակ»:

«2015թ․ փախստականների ճգնաժամի դասերի հիման վրա՝ նման իրավիճակից խուսափելու համար ԵՄ-ը պատրաստ է լիովին մոբիլիզացնել իր դիվանագիտական, օրենսդրական, գործառնական եւ ֆինանսական գործիքները՝ դեպի ԵՄ անվերահսկելի միգրացիոն հոսքերը կանխելու համար»,- նշվել է փաստաթղթում։