Փոխարժեքներ
11 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.87 |
EUR | ⚊ | € 415.64 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 503.74 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Իդլիբում իրավիճակը սպառնում է անվերահսկելի ռազմական լարվածության վերածվել: Ֆրանսիան եւ Գերմանիան պնդում են, որ անհապաղ զինադադար հաստատվի եւ վերսկսվի քաղաքական գործընթացը: Ըստ ՏԱՍՍ գործակալության՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ բյուջեի հարցով գագաթնաժողովի ընթացքում. տեղեկացնում է yerkir.am-ը:
Նախագահը մտահոգություն է հայտնել, որ ռազմական գործողությունները Եվրոպայում նոր միգրացիոն ճգնաժամի կարող են հանգեցնել: «Ես խոսել են մի շարք հասարակական կազմակերպությունների հետ, որոնց տվյալների համաձայն, 2 միլիոն մարդ կա, որոնք այնտեղ ծայրահեղ վտանգավոր վիճակում են կամ դարձել են փախստական»,- հավելել է Մակրոնը:
Ի դեպ, Իդլիբում իրավիաճակի սրման մեջ Մակրոնը մեղադրել է Միացյալ Նահանգներին: «Իդլիբում ռազմական լուծում չի կարող լինել: Այն, ինչ կատարվում է, ԱՄՆ-ի` Սիրիայից դուրս գալու հետեւողական սխալների արդյունք է, որը թողեց իրավիճակը Իդլիբում այս երկու գերտերությունների ձեռքում (Ռուսաստան եւ Թուրքիա)»,- նշել է նա: