|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Շատ աղ օգտագործելուց և քիչ շարժվելուց կարող է տուժել սիրտը: Գիտնականները սա պարզել են շատ վաղուց, բայց բոլորովին վերջերս նրանք բացահայտել են, որ աղը վնասում է նաև մարդու ուղեղը. տեղեկացնում է Doctors.am-ը:
1200 մարդու եռամյա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աղի օգտագործման, նստակյաց կյանքի ու կոգնիտիվ խանգարումների միջև կապ գոյություն ունի:
Ուսումնասիրության հեղինակ Քերոլ Գրինվուդն օգտագործել է մեկ այլ ուսումնասիրության արդյունքներ, որոնց մասնակցել են 67-84 տարեկան մարդիկ: Դրանից արվել է եզրակացություն, որ շատ աղ օգտագործող ու քիչ շարժվող մարդիկ ժամանակի ընթացքում սկսում են ավելի վատ լուծել թեստերը: Աղն նաև ազդում է ոսկորների և առհասարակ սրտի վրա:
Մասնագետները խորհուրդ են տալիս վերամշակված մթերքը, որը շատ աղ է պարունակում, փոխարինել մրգերով ու բանջարեղենով: Ընդ որում` ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է ազատել աղի օգտագործման հետևանքներից: