կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-09 09:01
Հասարակություն

Շուռնուխում 12 նոր տուն կկառուցվի, թաղամասի համար կընտրվի ամենահարմար ու անվտանգ տարածքը

Շուռնուխում 12 նոր տուն կկառուցվի, թաղամասի համար կընտրվի ամենահարմար ու անվտանգ տարածքը

Ռոբերտ Աթաբեկյանը շուռնուխցի այն բնակիչներից մեկն է, որի տունը սահմանազատման հետեւանքով անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հիմա Աթաբեկյանների ընտանիքը ժամանակավոր ապրում է գյուղի ազատ կացարաններից մեկում։ Կառավարության լրատվական ծառայության պատրաստած ռեպորտաժում, Ռոբերտ Աթաբեկյանը պատմում է, որ 20 տարի է՝ ինչ ապրում էին իրենց տանը, իսկ հիմա ստիպված են լքել իրենց տունը։

«Մի կով ու հորթ ունենք, հարեւանի գոմում է, երեխան գնաց, որ կերակրի։ Չգիտեմ՝ ոնց կլինի, ոնց չի լինի»,- ասում է Աթաբեկյանը։

Կառավարությունը պատրաստվում է 12 տուն կառուցել Շուռնուխում։ Աշխատանքային խումբ է այցելել գյուղ, որպեսզի հասցեագրի խնդիրները։ Տները կառուցելու համար կընտրվի ամենահարմար, անվտանգ տարածքը։

«Ուսումնասիրեցինք ճանապարհների խնդիրը, թե ինչպես պետք  է կառուցվեն նոր ճանապարհները,  խմելու ջրի խնդիրները։ Նպատակն այն է, որպեսզի ամրացնենք գյուղը»,- ասում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները  կատարող Արմեն Ղուլարյանը։