|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Գյումրեցի աղջնակի առողջական վիճակն արդեն կայուն է, կարողանում է խոսել. այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը. հայտնում է Yerkir.am-ը:
Նա նշել է՝ աղջնակը դեռ վերակենդանացման բաժանմունքում է, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հսկողության տակ: Ժամանակ առ ժամանակ անհանգստության դրսևորումներ է ունենում, բայց երեխայի հետ հոգեբաններ են աշխատում: Առողջության մեջ կա դրական դինամիկա:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: