|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալներով՝ հեռակա համակարգի միասնական քննությունների արդյունքում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղ ընդունվել է 1 դիմորդ: Այս մասին Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Գնահատման և թեստավորման կենտրոնից։
Դիմորդն ընդունվել է «Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա» մասնագիտությամբ: Ագրարային ոլորտի մասնագիտություներում այս տարի միասնական քննությունների արդյունքում ընդհանրապես դիմորդ չի ընդունվել:
Այս ուսումնական տարում Սիսիանի մասնաճյուղին հատկացվել էր 60 տեղ:
Այս վիճակը ագրարային համալսարանում շարունակվում է արդեն մի քանի տարի թե՛ նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանի և թե՛ ներկայիս ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի պաշտոնավարման ժամանակ։