կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-10 16:30
Հասարակություն

Գիշերը լեռնային առանձին շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք

Գիշերը լեռնային առանձին շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք

Փետրվարի 11-ի գիշերը լեռնային առանձին շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք։

Հանրապետության տարածքում փետրվարի 11-ին, 14-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով: Փետրվարի 12-13-ը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ: Փետրվարի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ:

 
Օդի ջերմաստիճանը 10-ին կնվազի 4-6 աստիճանով, 11-13-ի ցերեկը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում փետրվարի 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Փետրվարի 11-ի ցերեկը, 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: