|
Փոխարժեքներ
04 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.86 |
| EUR | ⚊ | € 439.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.8543 |
| GBP | ⚊ | £ 505.5 |
| GEL | ⚊ | ₾ 138.73 |
Իրանը մոտ է՝ ընտրելու իր հաջորդ գերագույն առաջնորդին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը՝ վկայակոչելով Փորձագետների խորհրդի անդամ այաթոլլա Ահմադ Խաթամիի մեկնաբանությունները պետական հեռուստատեսության եթերում։
«Տարբերակները պարզ են դարձել», - ասել է Խաթամին։
Այլ բարձրաստիճան պաշտոնյաներ նույնպես նշել են, որ որոշումը, հնարավոր է, մոտ է։
Փորձագետների խորհուրդը նոր առաջնորդ ընտրելու պատասխանատու մարմինն է։
Ավելի վաղ The New York Times-ը, հղում անելով աղբյուրների, հաղորդել էր, որ Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, իր հոր պաշտոնի գլխավոր հավակնորդն է։
Իր հերթին, Իսրայելի պաշտպանության նախարար Իսայել Կացը հայտարարել է, որ երկրի զինվորականները թիրախ կհամարեն Իրանի ցանկացած նոր գերագույն առաջնորդի, որը փոխարինելու կգա ամերիկա-իսրայելական հարվածներից սպանված այաթոլլա Ալի Խամենեիին:
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին զոհվել է փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով։
Խամենեիի հրաժեշտի արարողությունը պետք է սկսվեր մարտի 4-ին և տևեր 3 օր, սակայն Tasnim գործակալությունը հաղորդել է, որ այն անորոշ ժամանակով հետաձգվել է։