| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Դեկտեմբերի 4-ին Ստրասբուրգում կայացած Եվրոպայի խորհրդի՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով կոնվենցիայի կողմ հանդիսացող անդամ պետությունների 27-րդ հանդիպման ժամանակ Հայաստանի թեկնածու, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Սերգեյ Ղազինյանը 4 տարի ժամկետով ընտրվել է ԵԽ՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA) անդամ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Հայաստանի ներկայացուցչի ընտրությունն այս կարևոր փորձագիտական խմբում, վկայում է մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի հետևողական ջանքերի մասին։
Խմբի անդամների ընտրություններին ներկայացված էին 18 երկրի 27 թեկնածու և Հայաստանի թեկնածուի հետ մեկտեղ ընտրվեցին նաև Գերմանիայի, Նիդերլանդների, Շվեդիայի, Շվեյցարիայի, Հունաստանի, Բելգիայի և Լիտվայի ներկայացուցիչները։
Տեղեկանք․ Եվրոպայի Խորհրդի՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խումբը բաղկացած է 15 անդամից և հանդիսանում է Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով կոնվենցիայի վերահսկման պատասխանատու մարմին և հրապարակում է զեկույցներ՝ գնահատելով անդամ պետությունների կողմից մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները»,-ասված է հաղորդագրության տեքստում։