Միասին կարող ենք
կարևոր
1204 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-04 09:27
Հասարակություն

Որոշ տիրադավներ խոր ընկճախտի մեջ են․ «Հրապարակ»

Որոշ տիրադավներ խոր ընկճախտի մեջ են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավը ժամանակավորապես սառեցնելը դեպրեսիայի մեջ է գցել տիրադավներից ոմանց` այն առումով, որ ստեղծված անհարմար` օդից կախված իրավիճակն անորոշ ձգվելու է՝ առանց հանգուցալուծման։

Մեզ պատմեցին, որ Վայոց Ձորի Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը խոր ընկճախտի մեջ է, չի կողմնորոշվում՝ ինչ անել: Գրեթե նույն վիճակում է Արցախի թեմի առաջնորդը: Եթե փորձեն «անառակ որդու» պես վերադառնալ Վեհափառի գիրկը, կհայտնվեն իշխանական գիլյոտինի տակ: Իսկ այս անարգված, ամոթալի կարգավիճակում չեն կարողանում ազատ շփվել մարդկանց հետ, թեմի առաջնորդի գործառույթներն իրականացնել։ Մտերիմները խորհուրդ են տվել ժամանակավորապես Հայաստանից մեկնել, ապրել արտերկրում, մինչեւ իրավիճակը որոշակիանա: Սակայն Տեր Աբրահամը շատ բիզնեսներ ունի, որոնք պետք է կառավարել, նա նաեւ անձամբ է հետեւում որոշ հասարակական նախաձեռնությունների ընթացքին։