կարևոր
694 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-09 09:08
Քաղաքական

ՔՊ-ում խոր մանթրաժի մեջ են. «Հրապարակ»

ՔՊ-ում խոր մանթրաժի մեջ են. «Հրապարակ»

«Հրապարակ»օրաթերթը գրում է․

ՔՊ-ում խոր մանթրաժի մեջ են Գյումրու Սուրբ Աստվածածին՝ Յոթ վերք եկեղեցում հերթական շրջիկ պատարագի ձախողումից հետո, և ոմանք անգամ չեն թաքցնում, որ գյումրեցիներն իրենց «թարս չափալախ» տվեցին: ՔՊ-ում կարծում են, որ պատճառը Միքայել Աջապահյանի կալանավորումն էր ու դատապարտումն առաջին ատյանի կողմից։

Նախ, թեմի բոլոր քահանաները մերժեցին իրենց՝ 24 հոգի, հրաժարվելով նիկոլական ոճով պատարագ մատուցելուց՝ զեղչել կաթողիկոսի և թեմի առաջնորդի անունը, ապա ժողովուրդն իրենց տեղը ցույց տվեց՝ ամոթանք տալով իշխանավորներին և «պռակատով» Գյումրի բերված եպիսկոպոսներին՝ Կճոյանին և մյուսներին։ Նույնիսկ այն տեռորը, որ կիրառել էին բյուջետային հիմնարկների աշխատողների` դպրոցների, մանկապարտեզների աշխատողների նկատմամբ, մեծ արդյունք չէր տվել` հատուկենտ կանայք էին ներկայացել:

Իսկ երկրաշարժի օրը` դեկտեմբերի 7-ին մատուցված շրջիկ պատարագին մասնակցում էին հիմնականում Երևանից գնացածները, նիկոլական փոքր զանգվածը, որը նրա հետ թափառում է եկեղեցուց եկեղեցի։ Անգամ Յոթ վերքի մոմավաճառն էր այդ օրը բոյկոտել աշխատանքը: