կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-10 13:14
Հասարակություն

Նոր որոշում. Ադրբեջանից բռնագաղթած 254 ընտանիքներ բնակարանների գնման վկայականներ կստանան մարզերում

Նոր որոշում. Ադրբեջանից բռնագաղթած 254 ընտանիքներ բնակարանների գնման վկայականներ կստանան մարզերում

Կառավարությունն  իր այսօրվա՝ մարտի 10-ի նիստում որոշեց բնակարանների գնման վկայականներ տրամադրել 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնի տեղահանված եւ ժամանակավոր կացարաններում ապրողներին, որոնք բնակվում են մարզերում:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ 2020-ին այս գործընթացն առաջին անգամ իրականացվեց Երեւանում։ «Մենք 2021-ի տարեվերջին ավարտեցինք Երեւանում եւ վերադառնում ենք մարզեր: Այս տարի բյուջեում այս գործընթացի համար ունենք նախատեսված 1,4 միլիարդ դրամ. 254 ընտանիքի է այս որոշումն առնչվում: Բնակարանի գնման վկայականը տրվելու է այն մարզում, որտեղ նրանք հաշվառված են, այսինքն՝ պետք է բնակարան գնի այդ մարզում»,- ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե որոշումը շատ կարևոր է. երկար դադարից հետո նորից եկան այս որոշմանը։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ որոշում են ընդունել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով բնակարանից զրկված քաղաքացիներին որոշակի աջակցություն ցուցաբերելու մասին. այդ ծրագրով նախատեսվում է, որ դրամական աջակություն են ցույց տալիս բնակարաններ ձեռք բերելու համար։ «Այդ որոշումն արդեն ուժի մեջ է»,- հավելեց վարչապետը: