|
Փոխարժեքներ
15 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.19 |
| EUR | ⚊ | € 442.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.9341 |
| GBP | ⚊ | £ 508.8 |
| GEL | ⚊ | ₾ 139.26 |
Ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ միջպետական նշանակության ճանապարհներին ստեղծվել է կյանքի համար վտանգավոր իրավիճակ։ Այս մասին հրապարակած տեսանյութին կից գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը:
«Այս պահին Երևան֊Սևան մայրուղու վրա եմ, չկա գեթ մեկ աշխատող տեխնիկա։
Վթարային սարսափելի իրավիճակ է ստեղծվել Դիլիջանի ոլորաններում։
Տարիներ շարունակ բարձրաձայնում ու ահազանգում ենք, որ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին ձնամաքրման աշխատանքներ չկատարելու հետևանքով տեղի են ունենում բազմաթիվ վթարներ, ցավոք, դրանք հաճախ մարդկային կյանքեր են արժենում։
Ինչո՞վ է զբաղված ճանապարհային դեպարտամենտը։ Որտե՞ղ են մսխվում միլիոնավոր դոլարները։ Կա՞ ավելի կարևոր գործ, քան մեր քաղաքացիների անվտանգության ապահովումն է»,- գրել է նա։