|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Դեկտեմբերի 10-ին, ժամը 05.59-ին ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղադրված «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 18-րդ կմ-ին գտնվող գազալցակայանում կոմպրեսորից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ, և պայթել է կոմպրեսորի հովացման համակարգը (ռադիատոր), ինչի հետևանքով փլուզվել է կոմպրեսորային տեղամասի պատը (3 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.35-ին, մարվել՝ 07.03-ին: Այրվել է 1 ցուցիչներիի վահանակ, 1 էլ. վահանակ և մալուխ (20 գմ):