կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-01 11:33
Հասարակություն

Կառավարությունը շաբաթ օրերին ևս կանցկացնի կառավարության նիստ-խորհրդակցություն

Կառավարությունը շաբաթ օրերին ևս կանցկացնի կառավարության նիստ-խորհրդակցություն

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ հերթական հանձնարարականներով: Նրա խոսքով` բազմիցս նշվել է, որ իրենց կողմից իրականացվող գործողությունները և միջոցառումները պետք է հանգեցնեն յուրաքանչյուր ոլորտում կիրառական և շոշափելի արդյունքների: Միաժամանակ, արձանագրվել է համայնքների և մարզերի զարգացման ծրագրերի կարևորությունը:

«Ակնհայտ է, որ առկա է այդ ծրագրերի իրագործման և խնդիրների բացահայտման համար լրացուցիչ խորհրդակցությունների անհրաժեշտությունը»,- ասաց վարչապետը:

ՀՀ վարչապետը ՀՀ Հանրապետական գործադիր մարմիններին հանձնարարեց քսանօրյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնել տեղեկատվություն 2017 թվականին իրականացված գործողությունների հետևանքով արձանագրված կոնկրետ արդյունքների վերաբերյալ, որոնք դրական ազդեցություն են ունեցել քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար, պարզեցրել են վարչարարությունը, կանխարգելել և նվազեցրել են կոռուպցիոն ռիսկերը, նպաստել են բիզնես միջավայրի զարգացմանը և այլն: Վարչապետը հանձնարարեց նաև մեկշաբաթյա ընթացքում ներկայացնել ժամանակացույց, պաշտոնատար անձանց մասնակցության ցանկ, օրակարգ ՀՀ մարզերում` ըստ մարզային առաջնահերթությունների ընդլայնված կազմով խորհրդակցությունների կազմակերպման և իրականացման համար:

«Մենք ակնկալում ենք, որ կիսամյակում յուրաքանչյուր գերատեսչություն, նախարարություն պետք է հաշվետվություն տա հասարակությանը, թե ինչ արդյունքի է հասել` կոնկրետ կիրառական: Մարզպետարաններում մենք պետք է ցանկ և ժամանակացույց ունենանք` անցկացնել կառավարության նիստի նման մի խորհրդատվություն, որ նվիրված է մարզին»,- ասաց նա և, ըստ ժամանակացույցի, առաջարկեց դրանք անցկացնել շաբաթ օրերը, որ աշխատանքային ռեժիմը չխախտվի: