|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երևանի այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շենգավիթ վարչական շրջանում, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 14:30-ի սահմաններում` Բագրատունյաց պողոտայի և Եղիշե Թադևոսյան փողոցի խաչմերուկում։
Բախվել են «Jeep Compass» և «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Jeep Compass»-ը գլխիվայր շրջվել է։
Վթարի հետևանքով 4 անձ, որոնցից մեկն անչափահաս է, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը պարզվում է։